Vardan Galstyan feat Hasul
Nor Tari
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!
Текст песни "Vardan Galstyan feat Hasul — Nor Tari"
Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
այսօր ի՞նչ օր է, ասա,
սպասում են, տես, այս աշխարհում բոլորը,
այսօր ի՞նչ օր է, ասա,
ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության
լույս աշխարհ:
Գուցե կորչում է մի օր մանկությունը,
և մի օրով ետ գալիս,
թե Նոր տարի է այդ օրվա անունը,
նա լույսերով է գալիս,
գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,
գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:
Կրկներգ:
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,
մեր Նոր տարի, գալդ բարի,
մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր: