Армянские Фидайи Арцаха (Che Gue Vova)
Карабах (Ղարաբաղ, Karabakh ''Մենք Միշտ Քեզ Հետ Ենք, Քեզ Հետ Ե
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!
Текст песни "Армянские Фидайи Арцаха (Che Gue Vova) — Карабах (Ղարաբաղ, Karabakh ''Մենք Միշտ Քեզ Հետ Ենք, Քեզ Հետ Ե"
ՂԱՐԱԲԱՂ,մեր կյանքի վառ գարուն...
Դուք լեռներ հայոց` բարձր և վսեմ,
Մենք ձեզ ենք կանչում բոլորս միաձայն,
Ու որպես պատնեշ հայոց ազգության,
Դուք լեռներ հայոց, եղեք մեզ պաշտպան:
Ոտքի են կանգնել ջահել և ահել,
Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել:
Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ,
Արցախին լինեք դուք միշտ պահապան:
Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն,
Ղարաբաղ, մեր ազգի սրբություն,
Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն,
Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք,
Մեր սրտի խորքում:
Եկեք մեծ պատվով ցածր խոնարհվենք
Արցախում զոհվող քաջ մարտիկներին,
Այն տղաներին, որոնք մեզ համար
Կյանք, արյուն այնքան չխնայեցին:
(կրկն.)
Ոտքի են կանգնել ջահել և ահել,
Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել:
Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ,
Արցախին լինեք դուք միշտ պահապան:
Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն,
Ղարաբաղ, մեր ազգի սրբություն,
Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն,
Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք,
Մեր սրտի խորքում:
Դուք, սգո մայրեր՝ արցունքներով լի,
Որ սպասում եք միշտ ձեր զավակներին,
Հայոց աղջիկներ, դուք միշտ նվիրեք
Արու զավակներ ձեր հայրենիքին:
(կրկն.)
Ոտքի են կանգնել ջահել և ահել,
Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել:
Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ,
Արցախին լինեք դուք միշտ պահապան:
Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն,
Ղարաբաղ, մեր ազգի սրբություն,
Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն,
Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք,
Մեր սրտի խորքում: