Harout Pamboukjian
Իմ Կյանքը
Исполнитель: Harout Pamboukjian
Длительность: 06:42
Размер: 15.41 МБ
Качество: 320 kbit/sec
Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!
Текст песни "Harout Pamboukjian — Իմ Կյանքը"
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,
Ոչ կարգին անտուն եմ մնացել:
Սրտիս մեջ վառվել եմ անկրակ,
Վառվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս
պես աշխարհում,
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,
Ոչ կարգին անտուն եմ մնացել:
Սրտիս մեջ վառվել եմ անկրակ,
Վառվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս
պես աշխարհում,
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ:
Ինձ հանգիստ թողեք, մարդիկ,
Ես մարդ եմ ու արտիստ,
Ես եմ ամենից հարուստն
այս աշխարհում,
Ես եմ տերը այս գիշերի,
Այս լուսնի, այս աստղերի,
այս կյանքի
ՈՒ իմ բախտի: