Ռուբեն Հախվերդյան Իմ միակ սեր

Исполнитель: Ռուբեն Հախվերդյան Длительность: 02:53 Размер: 2.64 МБ Качество: 128 kbit/sec Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!

Текст песни "Ռուբեն Հախվերդյան — Իմ միակ սեր"

Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ՝ դա դատարկ բան է:
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:

Իսկ այդ ժամանակ դատարկ փողոցում
Քայլում էր մի տղա՝ ձեռքերը գրպանում:
Սուլում էր ու ժպտում՝ չգիտես թե ում
Քայլում էր փողոցով՝ չգիտես թե ով:

Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է:
Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է:
Պատուհանդ բաց արա ու տես՝
Փողոցում կանգնած սպասում եմ ես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ:

Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում
Տիրում էր կատարյալ իրարանցում,
Հայրիկը աղջկա՝ գիտության թեկնածուն
Ասում էր մայրիկին՝ տնային տնտեսուհուն.
-Ա՜խ, նորից եկավ այդ հիմար լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը,
Ա՜խ, նորից եկավ խուլիգան լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը:

Ու առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր.- ՛՛Ախ, ես դրա...՛՛
Մայրիկը լսում էրնրան:

Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ՝ դա դատարկ բան է:
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ:

Պա-պա-պա-պա-պամ.......

Еще песни Ռուբեն Հախվերդյան

0:00 0:00

Заголовок проигрывателя Подзаголовок проигрывателя

(режим воспроизведения)