Arthur Meschian El voch mi visht

Исполнитель: Arthur Meschian Длительность: 03:33 Размер: 3.25 МБ Качество: 128 kbit/sec Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!

Текст песни "Arthur Meschian — El voch mi visht"

ԷԼ ՈՉ ՄԻ ՎԻՇՏ

Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ,
Անցան դարեր..
Բավ է դիեր, ու հեկեկանք,
Բավ է մեր ծեր ցավը ողբանք,
Հերիք անխելք մխիթարանք,
Հոգնել եմ ես..
Որքան հետքեր գաղթականի,
Որքան տներ առանց ծխի,
Իբրև վկայք դեռ չմարած
Մեր պարտքերի…
Որքան աղոթք անզեն, իզուր,
Եվ սխրանքներ անհատների,
Պարապ գանգեր առանց մարմին,
Ու անլեզու…
Կար լոկ դիմակ վստահության,
Միայն ստվեր խիզախության
Եվ իբր վերջ ապտակն ուժգին
Մեր պատմության…
Սա է աղոթքը մեր դարի,
Սա է պատգամը մեր ծառի
Այս գորշ վիժվածքը պատմության,
Եւ մեր հողի…
Եվ չի փոխվել աշխարհը սին
Եվ չեն փոխվել արև, լուսին,
Նայեք այսօր ձեր դեմքերին,
Նայեք այսօր ձեր աչքերին,
Հոգնել եմ ես…
...

Еще песни Arthur Meschian

0:00 0:00

Заголовок проигрывателя Подзаголовок проигрывателя

(режим воспроизведения)