Ruben Haxverdyan/Ռուբեն Հախվերդյան Կրկնվող պատմություն

Исполнитель: Ruben Haxverdyan/Ռուբեն Հախվերդյան Длительность: 03:27 Размер: 7.90 МБ Качество: 320 kbit/sec Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!

Текст песни "Ruben Haxverdyan/Ռուբեն Հախվերդյան — Կրկնվող պատմություն"

Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվող պատմություն,
Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
Ճակատագիր ի՜մ դառնություն:
Դու ժպտում ես կանգնած իմ շեմին,
Խնդրե՜մ, նե՛րս համեցիր,
Ես նույնիսկ ուրախ եմ քո գալուն,
Խնդրե՜մ մի կասկածիր:
Գիտեի, որ կգաս, չես սիրում սպասեցնել,
Դռներս բաց են տե՛ս,
Կներե՛ս, սեղանին միայն գինի եմ դրել,
Որն ինձ հետ մինչև վերջ կխմես:
Եվ երբ ես կհարբեմ,
Աչքերս կմշուշվեն,
Շուրթերս կհամբուրես,
Ու դաշույնը ձեռքիդ,
Համբույրի ժամանակ,
Սիրտս կխրես:
Դե՛ խփիր, մի՛ սպասիր,
Տ՛ես կանգնած եմ պատրաստ
Թո՜ղ ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում,
Մի նոր երգ կդառնա,
Հավատա՜, հավատա՜...
Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվող պատմություն,
Ես քեզ սպասում եմ վաղուց,
Ճակատագիր ի՜մ դառնություն:
Դե խփի՛ր, մի՛ սպասիր,
Տե՛ս կանգնած եմ պատրաստ
Թո՜ղ ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում,
Մի նոր երգ կդառնա,
Հավատա՜, հավատա՜...

Похожие песни

0:00 0:00

Заголовок проигрывателя Подзаголовок проигрывателя

(режим воспроизведения)